Պաշտոնական․ Զալցբուրգի նախկին ֆուտբոլիստը հանդես կգա Արարատ-Արեմենիայի կազմում
«Արարատ-Արմենիայի» Facebook-յան էջը տեղեկացնում է, որ ակումբը պայմանագիր է կնքել 27-ամյա կենտրոնական հարձակվող Յուսուֆ Օտուբանյոյի հետ։
Օտաբանյոյի վերջին անգումը եղել է ավստրիական ԼԱՍԿ-ը, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Նիգերիացի հարձակվողը ժամանակին հանդես է եկել նաև ավստրիական «Զալցբուրգի» և «Ալտախի» կազմում, ինչպես նաև Սլովիակիան ներկայացնող «Ժիլինայում» և այլ թիմերում։ Հատկանշանակ է, որ նիգերիացի խաղացողի առաջին եվրոպական ակումբը եղել է «Ատլետիկո Մադրիդը», որի կազմում խաղացողը չի անցկացրել ոչ մի հանդիպում։
# Արարատ-Արմենիա, Հայաստանի-առաջնություն, տրանսֆերներ