Պաշտոնական․ Դևիդ Մոյեսը վերադարձավ Վեսթ Հեմ
Լոնդոնը ներկայացնող «Վեսթ Հեմը» իր պաշտոնական կայքի միջոցով հայտնում է, որ ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել շոտլանդացի Դևիդ Մոյեսը։ Կողմերի միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ կլինի 18 ամիս։
Դեկտեմբերի 28-ին ակումբը հեռացրել էր Մանուել Պելեգրինիին, ով ակումբը գլխավորում էր 2018 թվականի մայիսից։ Նախորդ մրցաշրջանում ակումբը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը, սակայն այս մրցաշրջանում ընթանում է վտանգավոր գոտու հարևանությամբ՝ զբաղեցնելով 17-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ Մոյսեն արդեն մեկ անգամ գլախավորել է լոնդոնյան ակումբը՝ 2017/18 մրցաշրջանում։ 56-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է նաև «Սանդերլենդը», «Էվերտոնը», «Մանչեսթեր Յունայթեդը», ինչպես նաև «Ռեալ Սոսիեդադը»։
# Դևիդ Մոյես, Վեսթ Հեմ