Պաշտոնական․ Բրանիսլավ Իվանովիչը վերադարձավ ԱՊԼ
Ինչպես տեղեկացնում է «Վեսթ Բրոմվիչի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 36-ամյա պաշտպանը նոր ակումբի հետ կնքել է 1 տարվա պայմանագիր։
Իվանովիչի վերջին ակումբը Սանկտ Պետերբուրգի «Զենթն» էր, որտեղից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով։ Ռուսական ակումբի կազմում պաշտպանը հանդես էր գալիս 2017 թվականից, իսկ մինչ այդ 2008-2017 թվականներին պաշտպանել է «Չելսիի» գույները։
Իվանովիչը նոր ակումբի կազմում հանդես կգա «20» համարի մարզաշապիկով։
# ԱՊԼ, Բրանիսլավ Իվանովիչ, Զենիթ, Չելսի, Վեսթ Բրոմվիչ, տրանսֆերներ