Պաշտոնական․ Բարսելոնայի պաշտպանը վարձակալությամբ հանդես կգա հունական ակումբում
«Բարսելոնայի» երիտասարդ պաշտպան՝ Մուսա Վագեն հաջորդ մրցաշրջանը վարձակալությամբ կանցկացնի հունական ՊԱՕԿ-ի կազմում։ Այդ մասին տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
21-ամյա պաշտպանը մինչև 2020/21 մրցաշրջանը կանցնի Սալոնիկը ներկայացնող ակումբի կազմում։ Հատկանշական է, որ խաղացողի պայմանագրային բոլոր պարտավորությունները հունական ակումբը վերցրել է իր վրա։
Մուսա Վագեն հիմնականում հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում, սակայն կարողանում է «փակել» նախ եզրը։ Սենեգալցի պաշտպանը 2018 թվականին է համալրել «Բարսելոնայի» շարքերը և հիմնականում հանդես է եկել «Բարսելոնա Բ»-ի կազմում, իսկ «գլաուգրանասի» հիմնական կազմում խաղադաշտ է դուրս եկել 6 անգամ։
2019/20 մրցաշրջանի երկրորդ հատվածը Վագեն վարձավճարով հանդես է եկել ֆրանսիական «Նիցցայում», որի կազմում մասնակցել է 5 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ ՊԱՕԿ-ը մասնակցում է Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության որակավորմանը և արդեն հասել է փլեյ-օֆֆ փուլ, որի շրջանակում մրցելու է «Կրասնոդարի» դեմ։
# Բարսելոնա, Կրասնոդար, Մուսա Վագե, Չեմպիոնների-լիգա, ՊԱՕԿ, տրանսֆերներ