Պաշտոնական․ Այաքսն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն իրականացրեց
Ինչպես տեղեկացնում է «Այաքսի» պաշտոնական կայքը, ակումբը «Վեսթ Հեմից» գնել է կենտրոնական հարձակվող Սեբաստիան Հալերի տրանսֆերային իրավունքները։
Ֆրանսիացի ֆուտբոլիստի ու «Այաքսի» միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Հալերը նոր ակումբի կազմում հանդես կգա «22» համարի մարզաշապիկով։
Ըստ տարբեր աղբյուրների՝ հոլանդականա կումբը Հալերի դիմաց «մրճահարներին» վճարել է 22․5-25 մլն եվրո, ինչի շնորհիվ 26-ամյա ֆուտբոլիստը դարձել է «Այաքսի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։ մինչ այս պահը «Այաքսի» ամենաթանկարժեք ձեռքբերումը եղել է բրազիլացի վինգեր Դավիդ Ներեսը, ում դիմաց հոլանդական ակումբը 2017 թվականի հունվարին «Սան Պաուլոյին» վճարել է 22 մլն եվրո։
Սեբաստիան Հալերը լոնդոնյան կազմում հանդես էր գալիս 2019 թվականի հուլիսից։ Այն ժամանակ լոնդոնյան ակումբը «Այնտրախտին» խաղացողի դիմաց վճարել է իր համար ռեկորդային՝ 50 մլն եվրո։ Հալերը «Վեսթ Հեմի» կազմում անցկացրել է 53 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հատկանշական է, որ 26-ամյա ֆուտբոլիստը հոլանդական Էրեդիվիզիայում հանդես գալու փորձ ունի, քանի որ 2015-2017 թթ․ խաղացել է «Ուտրեխտի» կազմում՝ 98 խաղում խփելով 51 գոլ։
# Այաքս, Էրեդիվիզիա, Ուտրեխտ, Սեբաստիան Հալեր, Վեսթ Հեմ, տրանսֆերներ