Պաշտոնական․ Ալեքսիս Սանչեսը՝ Ինտերի լիիրավ ֆուտբոլիստ
Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, Ալեքսիս Սանչեսը դարձել է ակումբի լիիրավ ֆուտբոլիստ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ չիլիացի հարձակվողի հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր։ Ակումբը հաստատել է, որ խաղացողը «Իների» շարքերը համալրեց անվճար, քանի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խզել է գործող պայմանագիրը։ «Յունայթեդն» այդ քայլին գնացել է՝ գումար խնայելու համար․ «կարմիր սատանաները» խնայեցին մոտ 60 մլն եվրո։
Սանչեսը միլանյան ակումբի կազմում տարեկան կվաստակի 7 մլն եվրո։
Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը «ներաձուրիների» շարքերը համալրել էր դեռևս նախորդ ամռանը, սակայն հանդես էր գալիս վարձավճարով։
Ընթացիկ մրցաշրջանում Սանչեսը մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
# Ալեքսիս-Սանչես, Ինտեր, Մանչեսթեր-Յունայթեդ, տրանսֆերներ