Պաշտոնական․ Աբրահամ Խաշմանյանը կրկին գլխավորեց Ալաշկերտը
Ինչպես տեղեկացնում է «Ալաշկերտի» պաշտոնական կայքը, Աբրահամ Խաշմանյանը կրկին նշանակվել է ակումբի գլխավոր մարզիչ։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնը կրկին ստանձնել է Աբրահամ Խաշմանյանը:
Փորձառու մասնագետի գլխավորությամբ մեր թիմը երկու անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, մեկական անգամ` Հայաստանի Գավաթակիր և Սուպերգավաթակիր, զգալի հաջողությունների է հասել եվրոպական մրցասպարեզում:
«Ալաշկերտը» մարզումների կվերսկսի հունվարի 10-ից և երկու ուսումնամարզական հավաք կանցկացնի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:
Սպասվում են համալրումներ, որոնց մասին կհայտարարենք առաջիկայում»,- նշված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 53-ամյա մանսագետն «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվում է արդեն 4-րդ անգամ։ Նա ակումբը գլխավորել է նաև 2014թ․ օգոստոս – 2016թ․ հոկտեմբեր, 2016թ․ դեկտեմբեր – 2018թ․ ապրիլ, ինչպես նաև 2019թ․ նոյեմբեր – 2020թ․ փետրվար ընկած ժամանակահատվածներում։
Հայաստանի VBet Պրեմիեր լիգայի աշնանային հատվածից հետո «Ալաշկերտը» անցկացրած 10 խաղից հետո վաստակել է 18 միավոր և եզրափակում է լավագույն եռյկաը։
# VBet Հայաստանի Պրեմիեր լիգա, Աբրահամ-Խաշմանյան, Ալաշկերտ