Պաշտոնական. Ֆրանկ Կեսիեն հեռացավ Բարսելոնայից
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքն, ակումբի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլիի» կազմում։
«Բլաուգրանան» բացահայտել է նաև գործարքի ֆինանսական կողմը, որի դիմաց կատալոնական ակումբն ստանալու է 12,5 մլն եվրո։
Գործարքի մասին հաստատել է նաև «Ալ Ահլին», որն իվուարցի ֆուտբոլիստի հետ 3 տարվա պայմանագիր է կնքել։
Նշենք, որ Ֆրանկ Կեսիեն «Բարսելոնայի» կազմում հանդես էր գալիս 2022 թ. հուլիսից` անցկացրած 43 խաղում դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Ահլի, Բարսելոնա, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն, տրանսֆերներ, Ֆրանկ Կեսիե