Պաշտոնական. ՖԻՖԱ-ն մի շարք պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ
Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, մի շարք պատժամիջոցներ են կիրառվել Ռուսաստանի դեմ։
Աղբյուրի փոխանցմամբ` Ռուսաստանի տարածքում չեն անցկացվի միջազգային հանդիպումներ։
Ռուսաստանի հավաքականի տնային հանդիպումները կանցկացվեն չեզոք դաշտում` առանց երկրպագուների։
Ռուսաստանը ներկայացնող ասոցիացիան ցանկացած մրցույթի պետք է մասնակցի «Ռուսաստանի ֆուտբոլային միություն (ՌՖՄ), այլ ոչ թե «Ռուսաստան» անվանումով։
Բացի դրանից, ռուսական ակումբների և Ռուսաստանի հավաքականի մասնակցությամբ խաղերում չեն օգտագործվի այդ երկրի դրոշն ու օրհներգը։
Հավելենք, որ այս պատժամիջոցները կապված են փետրվարի 24-ից սկսված ռուս-ուկրաինական պատերազմի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ռուսաստանի հավաքական, ՖԻՖԱ