Պաշտոնական. «Տոտենհեմը» նորից մնաց առանց գլխավոր մարզչի 📸
Պաշտոնական. «Տոտենհեմը» նորից մնաց առանց գլխավոր մարզչի 📸
30/03/2026 - 00:12

«Տոտենհեմը» Իգոր Տուդորին ազատել է գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Խորվաթ մասնագետի հետ ակումբը լքել են նաև նրա օգնականներ Տոմիսլավ Ռոգիչն ու Ռիկարդո Ռանյացին։

«Տոտենհեմն» ընթացիկ մրցաշրջանում երկրորդ անգամ է մնում առանց գլխավոր մարզչի։ Անգլիական ակումբը փետրվարի 11-ին էլ պաշտոնից ազատել էր Թոմաս Ֆրանկին։

«Խթանները» Տուդորի գլխավորությամբ հանդես էին գալիս փետրվարի 14-ից, 7 խաղում տարել են միայն 1 հաղթանակ, գրանցել 1 ոչ-ոքի, կրել 5 պարտություն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026