Պաշտոնական. Տիագո Սիլվան դարձել է ազատ գործակալ 📸
Տիագո Սիլվան հեռացել է «Ֆլումինենսեից», հաստատում է ակումբի մամուլի պառայությունը։
Կողմերը երկկողմ համաձայնությամբ խզել են 2026թ. հուլիսի 1-ին սպառվող պայմանագիրը։
41-ամյա ֆուտբոլիստը բրազիլական ակումբ էր տեղափոխվել 2024թ. հուլիսին։ Նա «Ֆլումինենսեում» հանդես էր եկել նաև 2007-09թթ., 185 խաղում խփել է 18 գոլ, կատարել 5 ասիստ։
Ավելի վաղ ինսյադեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում հայտնել է, որ լեգենդար պաշտպանը չի ավարտի կարիերան ու ԱԱ-2026-ից առաջ մտադիր է վերադառնալ եվրոպական ֆուտբոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Տիագո Սիլվա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆլումինենսե