Պաշտոնական. Վուլվզի շարքերը համալրել է հերթական պորտուգալացի ֆուտբոլիստը
Ինչպես տեղեկացնում է «Վուլվերհեմպտոնի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է պորտուգալական «Էշտորիլի» վինգեր Չիկինիոյին։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 4.5 տարով` մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ «գայլերը» պարտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Էշտորլին» վճարել են 3.5 մլն եվրո։
Նշենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը Լիսաբոնի «Սպորտինգի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2009-2017 թթ., ինչից հետո համալրել է «Էշտորիլի» շարքերը, որի գլխավոր թիմի կազմում անցկացրել է 44 հանդիպում` դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ Չիկինիոն դարձել է «Վուլվզի» 11-րդ պորտուգալացի ֆուտբոլիստը։ «Գայլերի» կազմում են հանդես գալիս նաև Ժոզե Սան, Տոտի Գոմեսը, Նելսոն Սեմեդուն, Ռուբեն Նևեշը, Բրունո Ժորդաուն, Ժոաո Մոուտինիոն, Պեդրու Նետոն, Դանիել Պոդենսեն, Ֆրանսիսկո Տրինկաոն և Ֆաբիո Սիլվան։
Հատկանշական է նաև, որ «Վուլվզի» գլխավոր մարզիչը նույնպես պորտուգալացի է` Բրունո Լագեն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրունո Ժորդաո, Բրունո Լագե, Դանիել Պոդենսե, Էշտորիլ, Ժոաո Մոուտինինո, Ժոզե Սա, Նելսոն Սեմեդու, Չիկինիո, Պեդրու Նետու, Ռուբեն Նևեշ, Վուլվերհեմփթոն, Տոտի Գոմես, տրանսֆերներ, Ֆաբիո Սիլվա, Ֆրանսիսկո Տրինկաո