Պաշտոնական. Վիրջիլ Պինսոնը հեռացել է «Նոայից» ու նոր ակումբ ունի 📸
Պաշտոնական. Վիրջիլ Պինսոնը հեռացել է «Նոայից» ու նոր ակումբ ունի 📸
12/02/2026 - 11:52

Վիրջիլ Պինսոնը հեռացել է «Նոայից» ու տեղափոխվել «Մաքաբի Բնեյ Ռեյնե», հայտնում է իսրայելական ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։

Պինսոնը «Նոայում» հանդես էր գալիս 2024թ. փետրվարից, 62 խաղում խփել է 11 գոլ, կատարել 9 ասիստ։

«Մաքաբի Բնեյ Ռեյնեն» Իսրայելի Սուպեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 22 խաղում 11 միավոր է վաստակել և վերջին` 14-րդ տեղում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026