Պաշտոնական. Վենսան Կոմպանին գլխավորեց Բավարիան
Բելգիացի մասնագետ Վենսան Կոմպանին նշանակվել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը կնքել են 3 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
38-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է անգլիական «Բարնլին», որը մազրել է 2022-24 թթ.։ Ըստ նախնական տեղեկությունների` «ռեկորդ մայսթերը» Կոմպանիի գործող պայմանագրի խզման համար «Բարնլիին» վճարել է 10-15 մլն եվրո փոխհատուցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բյորնլի, Վենսան Սիերո, տրանսֆերներ