Պաշտոնական. Վան դե Բեկն ու Դելե Ալին տեղափոխվեցին Էվերտոն
Ինչպես տեղեկացնում է «Էվերտոնի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալիի հետ։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, իսկ 25-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի շարքերը համալրել է անվճար։
Այդուհանդերձ, Ալիի` ակումբի կազմում 20 հանդիպում անցկացնելուց հետո «իրիսները» տրանսֆերի դիմաց «Տոտենհեմին» կվճարեն 12 մլն եվրո։
Կախված «Էվերտոնի» ու անձամբ անգլիացի կիսապաշտպանի մրցելույթներից` այս տրանսֆերը «իրիսների» համար կարող է արժենալ մինչև 35-40 մլն եվրո։
Հիշեցնենք, որ Դելե Ալին «Տոտենհեմի» կազմում հանդես էր գալիս 2015 թ. փետրվարից, որի մարզաշապիկով անցկացրել է 269 հանդիպում` դառնալով 67 գոլի և 61 գոլային փոխանցման հեղինակ։
Բացի դրանից, «Էվերտոնը» հայտնել է ևս մեկ տարսնֆերի մասին. ակումբը վարձակալել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկին։
Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, սակայն դրա ավարտից հետո մերսիսայդյան ակումբը չի ունենա հոլանդացի կիսապաշտպանին գնման իրավունք։
Հավելենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը «Էվերտոնի» կազմում հանդես կգա «30» համարի մարզաշապիկով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դելե Ալի, Դոնի-վան-դե-Բեկ, Էվերտոն, Մանչեսթեր-Յունայթեդ, Տոտենհեմ, տրանսֆերներ