Պաշտոնական. Ստյոպա Մկրտչյանը համալրեց խորվաթական ակումբի շարքերը
Ինչպես տեղեկացնում է Խորվաթիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Օսիեկի» պաշտոնական կայքն, ակումբը վարձակալել է «Արարատ-Արմենիայի» և Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ստյոպա Մկրտչյանին։
Վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որի ավարտին «Օսիեկն» ունենալու է 20-ամյա պաշտպանի տրանսֆերային ամբողջական իրավունքների գնման իրավունք։
Հավելենք, որ Մկրտչյանն «Արարատ-Արմենիայի» սան է, որի հիմնական թիմում անցկացրել է 10 հանդիպում։
Մկրտչյանը 2021-22 թթ. և 2023 թ. փետրվար-հուլիս ամիսները վարձավճարով հանդես է եկել ԲԿՄԱ-ի կազմում` անցկացրած 40 խաղում խփելով 3 գոլ։
Ավելացնենք, որ «Օսիեկը» Խորվաթիայի առաջնության 2022/23 մրցաշրջանում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը` նվաճելով Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր, որի շրջանակում մրցելու է հունգարականան «Զալաէգերսեգի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, Արարատ-Արմենիա, ԲԿՄԱ-Երևան, Խորվաթիայի առաջնություն, Հայաստանի-հավաքական, Ստյոպա Մկրտչյան, տրանսֆերներ, Օսիեկ