Պաշտոնական. Սպալետին հեռացվել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Պաշտոնական. Սպալետին հեռացվել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

08/06/2025 - 17:34

Լուչիանո Սպալետին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ հեռացվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, գրում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։

«Ժամեր առաջ հանդիպել եմ ֆեդերացիայի նախագահի հետ։ Գաբրիելե Գրավինան ասաց, որ հեռացվելու եմ գլխավոր մարզչի պաշտոնից։ Ես մտադիր չէի հանձնվել ու կնախընտրեի մնալ ու շարունակել աշխատանքս։

Ես միշտ այս պաշտոնը համարել եմ ծառայություն երկրիս։ Կատարվածի ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում։ Ֆեդերացիան ինձ միշտ աջակցել է, բայց ունենք այն, ինչ ունենք։

Ցավոտ է, որ չկարողացա ինձ դրաևորել լավ կողմերով։ Երբ ընդունեցի աշխատանքի առաջարկը, գիտեի, որ բարդ է լինելու, բայց ինձ մոտ ոչինչ չտսացվեց։ Վստահ եմ, որ կարող էր ամեն ինչ այլ կերպ զարգանալ։

Ես Մոլդովայի դեմ խաղում կլինեմ թիմի հետ։ Միշտ հաստատել եմ, որ ուժեղ խաղացողներ ունենք։ Իմ գլխավորությամբ արդյունքները վատն էին, ու ես եմ դրանց պատասխանատուն»,- ասել է Սպալետին։

66-ամյա մասնագետը «սկուադրա աձուրին» գլխավորում էր 2023 թ. սեպտեմբերից։ Իտալացիները նրա գլխավորությամբ 23 խաղում 11 հաղթանակ են տարել, գրանցել 6 ոչ-ոքի, կրել 6 պարտություն։

Իտալիայի հավաքականը Սպալետիի գլխավորությամբ վերջին խաղում աշխարհի 2026 թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի առաջին տուրում 0:3 հաշվով պարտվել է Նորվեգիայի թիմին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023