Պաշտոնական. Սերխիո Բուսկետսը կավարտի կարիերան 🎥
«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի լեգենդար կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել` հայտնելով, որ այս տարեվերջին կավարտի կարիերան.
«Ֆուտբոլին և բոլորին ի սրտե շնորհակալ եմ։ Դուք միշտ կլինեք այս գեղեցիկ պատմության մի մասը»,- գրել է 37-ամյա ֆուտբոլիստը։
Բուսկետսը 2005-2023թթ. եղել է «Բարսելոնայի» համակարգում և ակումբի հիմնական թիմում 722 խաղում խփել է 18 գոլ, կատարել 46 ասիստ։ Նա կատալոնական ակումբի հետ նվաճել է 32 տիտղոս, այդ թվում` երեք անգամ հաղթելով Չեմպիոնների լիգան, 9 անգամ` Իսպանիայի Լա լիգան։
Վետերան ֆուտբոլիստը 143 խաղում 2 գոլ ու 9 աիսստ է գրանցել Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ Բուսկետսը «ֆուրիա ռոխայի» հետ 2010թ. դարձել է աշխարհի, իսկ 2012թ.` Եվրոպայի չեմպիոն։
Իսպանացի ֆուտբոլիստը 2023թ. հուլիսից հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում», 105 խաղում 1 գոլ է խփել, կատարել 16 արդյունավետ փոխանցում։
ՄԼՍ-ի մրցաշրջանը կավարվի 2025թ. դեկտեմբերին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աշխարհի առաջնություն, Բարսելոնա, Եվրոպայի առաջնություն, Ինտեր-Մայամի, Իսպանիայի հավաքական, Լա-լիգա, ՄԼՍ, Չեմպիոնների-լիգա, Սերխիո Բուսկետս