Պաշտոնական. Սեսկ Ֆաբրեգասը համալրեց իտալական ակումբի շարքերը
Ինչպես տեղեկացնում է իտալական Բ Սերիայի մամուլի ծառայությունը, ակումբն ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել իսպանացի հանարահայտ կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի հետ։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, իսկ 35-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես կգա «4» համարի մարզաշապիկով։
Նշենք, որ «Կոմոն» Բ Սերիայի 2021/22 մրցաշրջանում զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։
Հավելենք, որ Ֆաբրեգասի վերջին ակումբը «Մոնակոն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2019 թ. հունվարից` անցկացրած 68 խաղում դառնալով 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Ֆաբրեգասն առավել հայտնի է «Արսենալի» (2003-2011 թթ., 304 հանդիպում, 57 գոլ և 96 գոլային փոխանցում), «Բարսելոնայի» (2011-2014 թթ., 151 հանդիպում, 42 գոլ և 50 գոլային փոխանցում), «Չելսիի» (2014-2019 թթ., 198 հանդիպում, 22 գոլ և 57 ասիստ) և Իսպանիայի հավաքականի (2006-2016 թթ., 111 հանդիպում, 15 գոլ և 36 գոլային փոխանցում) կազմում ունեցած մրցելույթներով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բ-Սերիա, Սեսկ Ֆաբրեգաս, տրանսֆերներ