Պաշտոնական. Սանեն տեղափոխվեց Բավարիա
Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, մյունխենյան ակումբը ավարտին է հասցրել «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Լերոյ Սանեի տեղափոկությունը։
24-ամյա վինգերը «Բավարիայի» հետ 5 տարվա պայմանագիր է կնքել, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Մյունխենյան ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել է 49 մլն եվրո։ Աշխատավարձի չափը դեռևս հայտնի չէ։ Սանեն մյունխենյան ակումբի մարզումներին կմիանա արդեն հաջորդ շաբաթ։
Հիշեցնենք, որ «Բավարիան» Լերոյ Սանեին ցանկանում էր ձեռք բերել դեռևս 2019 թվականի ամռանը, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չհասան, քանի որ «քաղաքաբնակները» խաղացողի վաճառքից ցանկանում էին ստանալ 100-120 մլն եվրո, իսկ գերմանացի ֆուտբոլիստը «Լիվերպուլի» դեմ կայացած սուպերգավաթային խաղում կտրեց ծնկի խաչաձև կապանները, ինչից հետո շարքից դուրս մնաց երկար ժաանակով։
# Բավարիա, Լերոյ-Սանե, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ