Պաշտոնական. Սալահը կհեռանա «Լիվերպուլից» 📸
«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը կհեռանա ակումբից, հայտնում է մերսիսայդյան գրանդի պաշտոնական կայքը։
Կողմերը կխզեն գործող պայմանագիրը. եգիպտոսի ֆուտբոլիստը 2026թ. հուլիսի 1-ին կդառնա ազատ գործակալ։
Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017թ. հուլիսից, 435 խաղում խփել է 255 գոլ, կատարել 122 ասիստ։
33-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբի պատմության մեջ երրորդ լավագույն ռմբարկուն ու լավագույն ասիստենտն է։
Եզրային կիսապաշտպանը «Լիվերպուլի» կազմում 8 տիտղոս է նվաճել, այդ թվում` երկու անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն, մեկ անգամ` Չեմպիոնների լիգայի հաղթող։ Նա նաև 4 անգամ նվաճել է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու մրցանակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱՊԼ, Լիվերպուլ, Մոհամեդ Սալահ, Չեմպիոնների-լիգա, տրանսֆերներ