Պաշտոնական. Ռուսաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը, Վալերի Կարպինը նշանակվել է ՌԴ հավաքականի գլխավոր մարզիչ։
Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը։ Կնքված պայմանագիրն ունի կա կետ, որը հնարավորություն է տալու շարունակել համագործակցությունը։
Կողմերի միջև պայմանագիրը ստորագրվելու է հուլիսի 26-ին։
Հավելենք, 52-ամյա մասնագետը 2017 թ. դեկտեմբերից մարզում է «Ռոստովը», և դեռևս պարզ չէ` Կարպինը շարունակելու է մարզել ակումբը, թե ոչ։
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի շրջանակում ձախողվելուց հետո Ստանիսլավ Չերչեսովը հեռացվեց Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԵՎՐՈ-2020, Ռուսաստանի հավաքական, Ռուսաստանի ֆուտբոլային միություն, Ստանիսլավ Չերչեսով, Վալերի Կարպին