Պաշտոնական. Ռուսաստանը հեռացվեց ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի մրցաշարերից
Ռուսական ակումբները հեռացվել են ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի բոլոր մրցաշարերից, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Որոշումը տարածվում է երկրի ազգային հավաքականի, ինչպես նաև եվրոպական մրցաշարերում Ռուսաստանը ներկայացնող ակումբների վրա։ Որոշումն ուժի մեջ է «մինչև հետագա ծանուցումը»։
Ինչպես հայտնում է BBC-ի լրագրող Սայմոն Սթոունը, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը որոշել է խզել պայմանագիրը նաև «Գազպրոմի» հետ։
Նշենք, որ նախորդ տարի մայիսին ռուսական էներգետիկ ընկերությունը երկարաձգեց պայմանագիրը ՈՒԵՖԱ-ի հետ՝ դառնալով հաջորդ երկու Եվրոպայի առաջնորթյունների հովանավորը։
Չեմպիոնների լիգայի հետ համագործակցությունը պետք է շարունակվեր մինչև 2024 թվականը։ «Գազպրոմի» հետ գործարքից, ըստ տարբեր աղբյուրների, ՈՒԵՖԱ-ին պետք է ստանար տարեկան մինչև 40 միլիոն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրոպա-լիգա, Կոնֆերենցիաների լիգա, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա, Ռուսաստանի հավաքական, ՖԻՖԱ