Պաշտոնական. Ռոնալդուն ձեռք է բերել իսպանական ակումբի բաժնետոմսերի 25 տոկոսը 📸
Պաշտոնական. Ռոնալդուն ձեռք է բերել իսպանական ակումբի բաժնետոմսերի 25 տոկոսը 📸
26/02/2026 - 15:54

Կրիշտիանու Ռոնալդուն ձեռք է բերել Իսպանիայի երկրորդ լիգան` Սեգունդան ներկայացնող «Ալմերիայի» բաժնետոմսերի 25 տոկոսը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Գործարքը կայացել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրին պատկանող «CR7 Sports Investments» ընկերության միջոցով։

«Շատ ուրախ ենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն ներդրում կատարելու համար հենց մեր ակումբն է ընտրել։ Նա ֆուտբոլի պատմության մեջ լավագույն խաղացողն է։

Ռոնալդուն հիանալի գիտի իսպանական ֆուտբոլը և լավ պատկերացնում է այն ներուժը, որը մենք ստեղծում ենք ինչպես առաջին թիմում, այնպես էլ ակումբի ակադեմիայում»,- նշել է «Ալմերիայի» նախագահ Մոհամեդ Ալ Խերեյջին։

«Երկար ժամանակ էր` ուզում էի ներդրում ունենալ նաև խաղադաշտից դուրս։ «Ալմերիան» ամուր հիմքեր և աճի հստակ ներուժ ունի։ Անհամբեր սպասում եմ ղեկավարության հետ համագործակցելուն` ակումբի զարգացման հաջորդ փուլը մշակելու համար»,- ասել է լեգենդար ֆուտբոլիստը։

«Ալմերիայի» գլխավոր բաժնեմասը 2025 թվականից պատկանում է Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամին, որը ղեկավարվում է «SMC Group» ընկերության կողմից։

41-ամյա Ռոնալդուն 2023թ. հունվարից հանդես է գալիս սաուդյան «Ալ Նասրում»։

«Ալմերիան» Սեգունդայի ընթացիկ մրցաշրջանի 27 խաղում 48 միավոր է վաստակել ու երրորդ տեղում է` պայքարելով Լա լիգայի ուղեգրի համար։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026