Պաշտոնական. «Ռոման» ձեռք բերեց Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստին
«Ռոման» գնել է «Ֆլամենգոյի» պաշտպան Վեսլիի տրանսֆերը, հայտնում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2030 թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` «ջալոռոսին» 21-ամյա պաշտպանի տեղափոխության համար 25 միլիոն եվրո է վճարել։
Վեսլին «Ֆլամենգոյում» 136 խաղում 4 գոլ է խփել, կատարել 6 ասիստ։ 2025 թ. մարտից հրավիրվում է Բրազիլիայի ազգային հավաքական, մասնակցել է երկու հանդիպման։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Transfermarkt, Բրազիլիայի հավաքական, Ռոմա, Վեսլի, տրանսֆերներ, Ֆլամենգո