Պաշտոնական. Ռեալի ճապոնացի ֆուտբոլիստը մրցելույթները կշարունակի Խետաֆեի կազմում
Ռեալի կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն իր ելույթներիը կշարունակի «Խետաֆեի» կազմում՝ հանդես գալով վարձավճարի հիմունքներով։ Պայմանագիրը կգործի մինչև 2020-21 մրցաշրջանի ավարտ։
Մրցաշրջանի առաջին հատվածը 19-ամյա ճապոնացին անցկացրեց «Վիլյառեալի» կազմում, որտեղ Լա լիգայի շրջանակում ընդամենը 3 անգամ հայտնվեց թիմի մեկնարկային կազմում, որից հետո «սերուցքայինները» որոշում կայացրեցին խզել պայմանագիրը։
# Լա լիգա, Խետաֆե, Ռեալ Մադրիդ, Վիլյառեալ, Տակեֆուսա Կուբո