Պաշտոնական. Ջոն վան’տ Սխիպը այլևս չի գլխավորի Հայաստանի հավաքականը
Ջոն վան’տ Սխիպն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
ՀՖՖ-ն և նիդերլանդցի մասնագետը որոշել են փոխադարձ համաձայնությամբ դադարեցնել համագործակցությումը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր անկեղծ շնորահակալությունն է հայտնել 61-ամյա մասնագետին և նրա անձնակազմին պրոֆեսիոնալիզմի ու նվիրվածության համար։
Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիան որոշել է գալիք տարվա համար շարժվել այլ ուղղությամբ՝ տեղական մարզչական շտաբով։
Հայաստանի ազգային հավաքականը Վան’տ Սխիպի գլխավորությամբ չորս հանդիպում անցկացրեց, գրանցեց 1 ոչ-ոքի, կրեց 3 պարություն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ կնշանակվի Եղիշե Մելիքյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Հայաստանի-հավաքական, ՀՖՖ, Ջոն վան'տ Սխիպ