Պաշտոնական. Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբը վարձակալեց Բեքհեմի որդուն
Ինչպես տեղեկացնում է «Բրենթֆորդի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» վինգեր Ռոմեո Բեքհեմին։
Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. մայիսի 31-ը, սակայն հայտնի չէ, թե դրա ավարտից հետո «մեղուներն» ունենալու են 20-ամյա հարձակվողին գնելու իրավունք, թե` ոչ։
Երիտասարդ ֆուտբոլիստը հանդես է գալու լոնդոնյան ակումբի երիտասարդական թիմում։
Նշենք, որ Բեքհեմն անգլիական ակումբներում խաղալու փորձ արդեն ունի, քանի որ «Արսենալի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2014-15 թթ.։
Անգլիացի հարձակվողը 2021 թ. փետրվարից հանդես է գալիս «Ինտեր Մայամիի» երիտասարդական թիմի կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 26 հանդիպում` դառնալով 2 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ Ռոմեո Բեքհեմն անգլիացի լեգենդար նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմի որդին է, ով էլ հենց «Ինտեր Մայամիի» սեփականատերն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրենթֆորդ, Դևիդ Բեքհեմ, Ինտեր-Մայամի, Ռոմեո Բեքհեմ, տրանսֆերներ