Պաշտոնական. ՊՍԺ-ի նախկին դարպասապահը վերադարձավ Ֆրանսիա

Պաշտոնական. ՊՍԺ-ի նախկին դարպասապահը վերադարձավ Ֆրանսիա

20/08/2025 - 10:32

Լիգա 1-ի նորեկ «Փարիզը» գնել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դարպասապահ Կևին Տրապի տրանսֆերը, հաստատում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2028 թ. հուլիսի 1-ը։

Transfermarkt-ի տվյալներով` «Փարիզը» Տրապի տեղափոխության համար վճարել է 1 միլիոն եվրո։

35-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբում հանդես է եկել նախ` 2012-15, ապա` 2018-25 թթ., 383 խաղից 89-ում դարպասն անառիկ է պահել։

Գերմանացի դարպասապահը ֆրանսիական ակումբներից 2015-18 թթ. եղել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ, որի կազմում 91 հանդիպման է մնասկացել, 48 անգամ դարպասն անառիկ է պահել։ Նա փարիզյան գրանդի հետ 11 տիտղոս է նվաճել։

Տրապը նաև 9 հանդիպման է մասնակցել Գերմանիայի ազգային հավաքականում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023