Պաշտոնական. Պոգբան պայմանագիր է կնքել «Մոնակոյի» հետ 🎥
Անվանի կիսապաշտպան Պոլ Պոգբան պայմանագիր է ստորագրել «Մոնակոյի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը համաձայնագիրը ստորագրել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը ներառյալ։
32-ամյա ֆուտբոլիստը մոնեգասկյան ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակում։
Պոգբայի նախորդ ակումբը «Յուվենտուսն» էր, որի կազմում էր 2022-24 թվականներին։ Նա ակումբում հանդես է եկել նաև 2012-16 թթ. ու թուրինյան գրանդում ընդհանուր առմամբ 190 խաղում 34 գոլ է խփել, կատարել 39 ասիստ։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը դոպինգային սկանդալի պատճառով 2023 թ. սեպտեմբերից որակազրկված էր։ Կիսապաշտպանը վերջին պաշտոնական հանդիպմանը մասնակցել է 2023 թ. սեպտեմբերի 3-ին։
Նշենք, որ Պոգբան «Մոնակոյի» հետ պայմանագիր ստորագրելուց հետո չի կարողացել զսպել հույզերն ու արտասվել է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Մոնակո, Յուվենտուս, Պոլ Պոգբա, տրանսֆերներ🥹❤️ pic.twitter.com/rYySxcFEKW
— AS Monaco EN 🇲🇨 (@AS_Monaco_EN) June 28, 2025