Պաշտոնական. Չելսին նոր դարպասապահ ունի
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Նյու Ինգլանդ Ռևոլուշնի» դարպասապահ Ջորջե Պետրովիչին։
Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2030 թ. հունիսի 30-ը, որն ունի այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։
«Ազնվականները» 23-ամյա դարպասապահի դիմաց վճարել են 16 մլն եվրո։
Ակնկալվում է, որ ամերկյան ակումբը հետագայում հավելավճարների տեսքով կստանա ևս 2 մլն եվրո։
Նշենք, որ Պետրովիչը դարձել է ՄԼՍ-ի պատմության ամենաթանկ դարպասապահը։
Նախորդ ռեկորդը նույնպես գրանցվել էր «Չելսիի» մասնակցությամբ, երբ լոնդոնյան ակումբը 2022 թ. օգոստոսին 9 մլն եվրոյի դիմաց գնեց «Չիագո Ֆայրի» դարպասապահ Գաբրիել Սլոնինային, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս բելգիական «Էյպենի» կազմում։
Հավելենք, որ Ջորջե Պետրովիչը «Նյու Ինգլանդ Ռևոլուշնի» կազմում հանդես էր գալիս 2022 թ. ապրիլից` անցկացրած 48 խաղում դարպասը 15 անգամ պահելով անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գաբրիել Սլոնինա, Էյպեն, ՄԼՍ, Նյու-Էնգլանդ Ռեվոլուշըն, Չելսի, Ջորջե Պետրովիչ, տրանսֆերներ