Պաշտոնական. Ուրուգվայի հավաքականի ու Սևիլիայի նախկին մարզիչը վերադարձավ աշխատանքի
Ուրուգվայի հավաքականի և «Սևիլիայի» նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Ալոնսոն նույն պաշտոնը ստանձնել է հունական «Պանատինայկոսում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
49-ամյա մասնագետն Աթենքը ներկայացնող ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր. այն ուժի մեջ կլինի մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Ուրուգվայցի մարզիչը «Պանատինայկոսում» փոխարինել է թուրք անվանի մասնագետ Ֆաթիհ Թերիմին։ Ակումբը Հունաստանի Սուպերլիգայի 2023/24 մրցաշրջանում վաստակել է 72 միավոր և զբաղեցրել 4-րդ տեղը, իսկ երկրի գավաթի խաղարկությունում դարձել է հաղթող։
Դիեգո Ալոնսոն, բացի Ուրուգվայի հավաքականից ու «Սևիլիայից», մարզել է նաև ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամին», մեքսիկական «Մոնտերեյը», «Պաչուկան» և այլ ակումբներ։ «Մոնտերեյը» և «Պաչուկան» Ալոնսոյի գլխավորությամբ դարձել են ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու Չեմպիոնների լիգայի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դիեգո Ալոնսո, Ինտեր-Մայամի, Հունաստանի գավաթ, Հունաստանի Սուպերլիգա, Մոնտերեյ, Ուրուգվայի հավաքական, Պանատինայկոս, Պաչուկա, Սևիլիա, տրանսֆերներ