Պաշտոնական. Ունայի Էմերին գլխավորեց Աստոն Վիլլան
Ինչպես տեղեկացնում է «Աստոն Վիլլայի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ունայի Էմերին։
Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում, սակայն այն ուժի մեջ կմտնի սույն թվականի նոյեմբերի 1-ից, երբ կլուծվի իսպանացի մասնագետի աշխատանքային վիզայի հարցը։
Նշենք, որ 50-ամյա մասնագետը 2020 թ. հուլիսից մարզում էր «Վիլյառեալը», ու «Աստոն Վիլլան» նրան նշանակելու համար «դեղին սուզանավին» վճարել է 6 մլն եվրո հրաժարագին։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` Էմերին Բիրմինգհեմը ներկայացնող ակումբում ստանալու է տարեկան 7 մլն եվրո աշխատավարձ։
Հավելենք, որ «Վիլյառեալն» Էմերիի գլխավորությամբ անցկացրել է 130 հանդիպում, տոնել 66 հաղթանակ, 33 հանդիպում ավարտել ոչ -ոքի և կրել 31 պարտություն։
«Դեղին սուզանավը» Էմերիի օրոք 2021 թ. դարձել է Եվրոպա լիգայի հաղթող։
Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետն անգլիական Պրեմիեր լիգայում աշխատելու փորձ արդեն ունի։ Նա 2018-19 թթ. մարզել է «Արսենալը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Աստոն Վիլլա, Ունայ-Էմերի, Վիլյառեալ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո