Պաշտոնական. Ուկրաինայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի 📸
Անդրեա Մալդերան նշանակվել է Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է ՈՒՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։
Իտալացի մասնագետը 2016-2021 թվականներին արդեն աշխատել է Ուկրաինայի հավաքականում` լինելով նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոյի օգնականը։
55-ամյա մասնագետը «Մարսելում» և «Բրայթոնում» էլ եղել է Ռոբերտո Դե Ձերբիի օգնականը։ Նա 2006-2016 թթ. տարբեր մարզչական պաշտոններ է զբաղեցրել «Միլանում»։
Մալդերան դարձել է Ուկրաինայի հավաքականի պատմության մեջ առաջին օտարերկրացի գլխավոր մարզիչը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Անդրեա Մալդերա, Անդրեյ Շևչենկո, Ուկրաինայի հավաքական