Պաշտոնական. ՈՒԵՖԱ-ն դադարեցրեց Չեմպիոնների լիգան և Եվրոպա լիգան
Ինչպես տեղեկացնում է ՈՒեՖԱ-ի պաշտոնական կայքը, կորոնավիրուսի տարածման պատճառով որոշում է կայացվել հետաձգել հաջորդ շաբաթ կայանալիք եվրագավաթային բոլոր հանդիպումները։
Հետաձգվել են Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ», «Բավարիա» – «Չելսի», «Բարսելոնա» – «Նապոլի», «Յուվենտուս» – «Լիոն» հանդիպումները, ինչպես նաև հետաձգվել են Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի բոլոր պատասխան հանդիպումները։ Հետաձգվել են նաև ՉԼ-ի և ԵԼ-ի 1/4 եզրափակչի վիճակահանությունները։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման պատճառով արդեն դադարեցվել են Ա սերիան, Լիգա 1-ը, Լա լիգան, հոլանդական Էրեդիվիզիան, ավստրիական Բունդեսլիգան, Շվեյցարիայի առաջնությունը և մի շարք այլ երկրների առաջնություններ։ Քննարկվում է Եվրո-2020-ը հետաձգելու, ինչպես նաև ԱՊԼ-ն ու Բունդեսլիգան դադարեցնելու հարցերը։
# Ա-սերիա, ԱՊԼ, Բունդեսլիգա, Եվրոպա-լիգա, Էրեդիվիզիա, Լա-լիգա, Լիգա-1, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա