Պաշտոնական. «Ոսկե գնդակի» հաղթողին որոշելու չափանիշեները փոխվեցին
France Football պարբերականը, որն ամեն տարի հանձում է ֆուտբոլային ամենահեղինակավոր անհատական մրցանակը` «Ոսկե գնդակը» պաշտոնապես փոփոխությունների է ենթարկել մրցանակի հաղթողին որոշելու չափանիշները։
Պարբերբարակնի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այժմ մրցանակի հաղթողին պարզելու համար հաշվի են առնվելու ոչ թե հունվարից դեկտեմբեր, այլ օգոստոսից հուլիս ամիսների ընթացքում գրանցած արդյունքները։
Այսինքն, կարևորությունը տրվելու է մրցաշրջանի, այլ ոչ թե օրացույցային տարվա ընթացքում գրանցած արդյունքներին, այդ պատճառով էլ ԱԱ-2022-ի ընթացքում ֆուտբոլիստների գրանցած հաջողություններն ազդելու են միայն «Ոսկե գնդակի» 2023 թվականի մրցանակաբաշխության վրա։
Բացի դրանից, այսուհետ «Ոսկե գնդակի» քվեարկությանը մասնակցելու են միայն ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի լավագույն 100 երկրների ներկայացուցիչները։
Ավելի վաղ L’Équipe-ը հայտնել էր, որ մրցանակի հաղթողի որոշման գլխավոր չափանիշը լինելու է անհատական խաղը, այլ ոչ թե թիմային տիտղոսները։
Թիմային տիտղոսներն ու տվյալ ֆուտբոլիստի ակումբի գրանցած արդյունքները լինելու են կարևորությամբ երկրորդ չափանիշը։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին է, ով նախորդ տարի նոյեմբերին 7-րդ անգամ հաղթեց բաղձալի մրցանակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ballon d'Or, France Football, Ոսկե-գնդակ