Պաշտոնական. Նոթինգհեմ Ֆորեսթն իրականացրեց ակումբի պատմության ամենախոշոր տրանսֆերը
Ինչպես տեղեկացնում է «Նոթինգհեմ Ֆորեսթի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Վուլվերհեմպտոնի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մորգան Գիբս-Վայթին։
«Անտառապահները» 22-ամյա ֆուտբոլիստի դիմաց «գայլերին» վճարել են 29.5 մլն եվրո` նրա հետ կնքելով 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Հատկանշական է, որ այս գործարքը դարձել է «Ֆորեսթի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։
Մինչ այս ակումբի ամենաթանկարժեք տրանսֆերը Տայվո Ավոնիյիի գործարքն է եղել, ում դիմաց «անտառապահները» «Ունիոն Բեռլինին» սույն թվականի հուլիսին վճարեցին 20.5 մլն եվրո։
Նշենք, որ Մորգան Գիբս-Վայթը «Վուլվզի» սան է, որի կազմում անցկացրած 88 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ «Նոթինգհեմ Ֆորեսթն» ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իրականացրել է արդեն 16 գործարք` ծախսելով 148 մլն եվրո գումար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մորգան Գիբս-Ուայթ, Նոթինգհեմ Ֆորեսթ, Վուլվերհեմփթոն, տրանսֆերներ