Պաշտոնական. «Նոան» գնել է Հովհաննես Հարությունյանի տրանսֆերը
«Նոան» «Սոչիից» գնել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի տրանսֆերը, հայտնում է հայկական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի 2027 թ. հունիսի 30-ը ներառյալ։ 26-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես կգա «99» համարի մարզաշապիկով։
Transfermarkt-ի տվյալներով` Հայաստանի չեմպիոնը Հարությունյանի տեղափոխության համար ռուսական ակումբին վճարել է 200 հազար եվրո։
Հովհաննես Հարությունյանը 2024 թ. փետրվարին էր տեղափոխվեի «Սոչի», որի կազմում ոչ մի պաշտոնական հանդիպման չի մասնակցել։ Նա այդ ընթացքում վարձավճարով հանդես է եկել «Փյունիկի» և «Արարատ-Արմենիայի» կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, Transfermarkt, Հայաստանի-հավաքական, Նոա, Սոչի, տրանսֆերներ