Պաշտոնական. Յունայթեդը պաշտոնանկ արեց Սուլշերին
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, ակումբը զբաղեցրած պաշտոնից հեռացրել է գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերին։
Աղբյուրի փոխանցմամբ` Սուլշերի օգնական Մայքլ Կարիկն առաջիկա հանդիպումների ժամանակ կղեկավարի «Յունայթեդի» խաղը։ Ակումբը ծրագրում է առաջիկա օրերին մինչև մրցաշրջանի ավարտը գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել
Հիշեցնենք, որ Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է 2018 թ. դեկտեմբերից։ Մինչ այս պահն ակումբը նրա գլխավորությամբ անցկացրել է 168 հանդիպում, տոնել է 92 հաղթանակ, 35 հանդիպում ավարտել ոչ-ոքի և կրել 41 պարտություն։
Ակումվը ոչ մի տիտղոս չի նվաճել նորվեգացի մասնագետի ղեկավարությամբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մայքլ Կարիկ, Մանչեսթեր-Յունայթեդ, տրանսֆերներ, Օլե-Գունար-Սուլշեր