Պաշտոնական. Յովիչը հեռացավ Ռեալից` փոխելով ակումբային գրանցումը
Ինչպես տեղեկացնում է «Ֆիորենտինայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հարձակվող Լուկա Յովիչի հետ։
«Մանուշակները» չեն բացահայտել կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները։
Այդուհանդերձ, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 24-ամյա ֆուտբոլիստը ֆլորենտական ակումբի հետ կնքելու 2 տարվա պայմանագիր` մինչև 2024 թ. հունիսի 30-ը։
Ինչ վերաբերում է գործարքի ֆինանսական մանրամասներին, ապա, ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների, «Ֆիորենտինան» տրսանսֆերի դիմաց գումար չի վճարել «Ռեալ Մադրիդին»։
Դրա փոխարեն` «արքայական» ակումբը 50% մասնաբաժին է ունենալու սերբ ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից։
Հավելենք, որ «Ֆիորենտինան» ու «Ռեալը» Յովիչի աշխատավարձը վճարելու են հավասարապես` 50/50 սկզբունքով։
Հիշեցնենք, որ Լուկա Յովիչը «սերուցքայինների» շարքերը համալրել էր 2019 թ. օգոստոսին, որի կազմում անցկացրել է 51 հանդիպում` դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուկա-Յովիչ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆիորենտինա