Պաշտոնական. Մխիթարյանի նախկին թիմակիցը վերադարձել է հայրենիք 📸
Պաշտոնական. Մխիթարյանի նախկին թիմակիցը վերադարձել է հայրենիք 📸
03/03/2026 - 14:42

Տարաս Ստեպանենկոն վերադարձել է հայրենիք և տեղափոխվել «Կոլոս», հայտնում է ուկրաինական ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։

36-ամյա կիսապաշտպանի նախորդ ակումբը թուրքական «Էյուսպորն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2025թ. փետրվարից, մասնակցել է 18 հանդիպման։

Վետերան ֆուտբոլիստն առավել հայտնի Դոնեցկի «Շախտյորում» ունեցած մրցելույթների ժամանակահատվածից (2010-2025թթ.), 440 խաղում գրանցել է 30 գոլ ու 25 ասիստ, 10 անգամ դարձել է Ուկրաինայի չեմպիոն, 9 անգամ` երկրի գավաթակիր, 7 անգամ` Սուպերգավաթակիր։

2010-13թթ. «Շախտյորում» Ստեպանենկոյի թիմակիցն է եղել Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Նրանք միասին մասնակցել են 40 հանդիպման։

«Կոլոսն» Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 18 խաղում 28 միավոր է վաստակել ու 7-րդ տեղում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026