Պաշտոնական. Մեյսոն Գրինվուդը համալրեց Լա լիգան ներկայացնող ակումբի շարքերը
Ինչպես տեղեկացնում է «Խետաֆեի» պաշտոնական կայքն, ակումբը վարձակալել է «Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Մեյսոն Գրինվուդին։
Կողմերը վարձակալական պայմանագիրը կնքել են մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որի ավարտից հետո 21-ամյա ֆուտբոլիստը կվերադառնա «կարմիր սատանաների» շարքեր։
Վարձակալական պայմանագրում ներառված չէ գնման իրավունք։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ մանկունյական ակումբը շարունակելու է վճարել անգլիացի ֆուտբոլիստի աշխատավարձի մեծ մասը։
Ավելացնենք, որ Մեյսոն Գրինվուդը 1,5 տարուց ավելի է դուրս է եղել մեծ ֆուտբոլից` կապված իր ընկերուհու` Հարիեթ Ռոբսոնին բռնաբարելու մեղադրանքի հետ։
Իրադարձությունները տեղի են ունեցել 2022 թ. հունվարին, ինչից հետո Գրինվուդը երկար ժամանակ կալանավորված էր, սակայն այժմ դատարանը նրա վրայից հանել է բոլոր մեղադրանքները։
Հավելենք, որ Մեյսոն Գրինվուդը «կարմիր սատանաների» կազմում վերջին անգամ պաշտոնական հանդիպման մասնակցել է 2022 թ. հունվարի 22-ին։
Երիտասարդ ֆուտբոլիստը մանկունյական ակումբի սան է, որի կազմում անցկացրել է 129 հանդիպում` դառնալով 35 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Լա-լիգա, Խետաֆե, Մանչեսթեր-Յունայթեդ, Մեյսոն Գրինվուդ, տրանսֆերներ