Պաշտոնական. Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստը հանդես կգա «Արարատ-Արմենիայում» 📸
Պաշտոնական. Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստը հանդես կգա «Արարատ-Արմենիայում» 📸
14/01/2026 - 15:28

Կենտրոնական պաշտպան Արասի Բուշայիբը համալրել է «Արարատ-Արմենիայի» կազմը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հայկական ակումբը մինչև 2026թ. հուլիսի 1-ը «Ռաջա Կասաբլանկայից» (Մարոկկո) վարձակալել է 26-ամյա ֆուտբոլիստին։

Բուշայիբը «Ռաջա Կասաբլանկայում» հանդես էր գալիս 2021թ. օգոստոսից` 53 խաղում խփելով 3 գոլ։

Պաշտպանը 2025թ. օգոստոսից հրավիրվում է Մարոկկոյի ազգային հավաքական, որի կազմում մասնակցել է 5 հանդիպման։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025