Պաշտոնական. Մատեու Ալեմանին հեռանալու է Բարսելոնայից
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբի ֆուտբոլային գծով տնօրեն Մատեու Ալեմանին սույն թվականի հունիսի 30-ից հետո հեռանալու է պաշտոնից։
Նշվում է, որ, չնայած Ալեմանիի ու «գլաուգրանայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում էր 2024 թ. հունիսի 30-ին, կողմերը որոշել են դադարեցնել համագործակցությունը։
Հատկանշական է, որ 60-ամյա ֆունկցիոները «կապտանռնագույնների» նախագահ Ժոան Լապորտային հայտնել է, որ շարունակելու է իր պարտականությունները կատարել նաև ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, որի փակվելուց հետո նոր կլքի զբաղեցրած պաշտոնը։
Հավելենք, որ Ալեմանին «Բարսելոնայի» ղեկավար կազմում աշխատում է 2021 թ. մարտից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Մատեու Ալեմանի