Պաշտոնական. Մանչեսթեր Սիթիին երկու տարով զրկել են եվրագավաթներին մասնակցելու իրավունքից
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, անգլիական «Մանչեսթեր Սիթին» երկու տարով զրկվել է եվրագավաթներին մասնակցելու իրավունքից։ Պատճառը ֆինանսական fair-play-ի հետ կապված խախտումներն են։
«Քաղաքաբնակները» նաև տուգանվել են 30 մլն եվրոյով։ Տուգանվելու պատճառ է հանդիսացել այն, որ ակումբը փորձել է մոլորեցնել ՈՒԵՖԱ-ին և թաքցրել է խախտումները։
Ըստ ՈՒԵՖԱ-ի` անգլիական ակումբի ղեկավարությունը թաքցրել է 2012-16 թթ. հովանավորչական եկամուտները։
# ԱՊԼ, Եվրոպա-լիգա, Մանչեսթեր-Սիթի, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա