Պաշտոնական. Մանչեսթեր Յունայթեդի պաշտպանը տեղափոխվեց Նապոլի

Պաշտոնական. Մանչեսթեր Յունայթեդի պաշտպանը տեղափոխվեց Նապոլի

09/01/2022 - 18:19

Ինչպես տեղեկացնում է «Նապոլիի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Աքսել Տուանզեբեին։

Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, որի դիմաց մանկունյական ակումբը կստանա 600 հազար եվրո, որին կավելանա ևս 400 հազար եվրո, եթե «Նապոլին» նվաճի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։

Նշենք, որ վարձակալության ավարտից հետո նեապոլիտանական ակումբը չի ունենալու 24-ամյա անգլիացի ֆուտբոլիստին գնման իրավունք։

Հավելենք, որ Տուանզեբեն մրցաշրջանի առաջին հատվածը վարձավճարով անցկացրել է «Աստոն Վիլլայի» կազմում, սակայն հունվարին վերադարձավ «կարմիր սատանաների» շարքեր։

Հիշեցնենք որ Տուանզեվեն «Յունայթեդի» սան է, որի գլխավոր թիմի կազմում անցկացրել է 37 հանդիպում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023