Պաշտոնական. Մանեն չի ընգրկվել Բավարիայի հաջորդ հանդիպման հայտացուցակում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջի խաղում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունից հետո (0:3) «Բավարիայի» հանդերձարանում կոնֆլիկտ է տեղի ունեցել, որի ընթացքում մյունխենյան ակումբի հարձակվող Սադիո Մանեն հարվածել է իր թիմակից Լերոյ Սանեի դեմքին։
Դեպքից հետո «ռեկորդ մայսթերի» պաշտոնական կայքը հայտնել է, որ սենեգալցի ֆուտբոլիստը դուրս է մնալու «Բավարիայի» հաջորդ հանդիպման հայտացուցակից։
31-ամյա ֆուտբոլիստը նաև տուգանք է վճարելու, որի չափը չի բարձրաձայնվել։
Հավելենք, որ «Բավարիան» հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 15-ին և Բունդեսլիգայի 28-րդ տուրում կմրցի «Հոֆֆենհայմի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Լերոյ-Սանե, Չեմպիոնների-լիգա, Սադիո-Մանե