Պաշտոնական. «Ման. Սիթիի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Բայեր» 📸
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կլաուդիո Էչևերին 2025/26 մրցաշրջանում հանդես կգա «Բայերում», հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։
Լևերկուզենյան ակումբը մինչև 2026 թ. հուլիսի 1-ը վարձակալել է արգենտինացի ֆուտբոլիստին։ 19-ամյա կիսապաշտպանը նոր ակումբում հանդես կգա «9» համարով։
Գործարքում ներառված չէ տրանսֆերի գնման հատուկ իրավունք։
«Սիթին» Էչևերի տրանսֆերը 2024 թ. հունվարին «Ռիվեր Փլեյթից» գնել է 18,5 միլիոն եվրոյով։ Նա «քաղաքաբնակներին» միացել է 2025 թ. հունվարին, 3 խաղում 1 գոլ է խփել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բայեր Լևերկուզեն, Կլաուդիո Էչևերի, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ