Պաշտոնական. «Ման. Սիթիի» ֆուտբոլիստը խոշոր գումարով փոխեց ակումբը 📸
Պաշտոնական. «Ման. Սիթիի» ֆուտբոլիստը խոշոր գումարով փոխեց ակումբը 📸
30/01/2026 - 17:22

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Օսկար Բոբը տեղափոխվել է «Ֆուլհեմ», հայտնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։

Transfermarkt-ի տվյալներով` «Ֆուլհեմը» նորվեգացի ֆուտբոլիստի տեղափոխության համար «քաղաքաբնակներին» վճարել է 31,2 միլիոն եվրո։

Մանկունիական գրանդը 22-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի հաջորդ վաճառքից կունենա նաև 20 տոկոս մասնաբաժին։

Բոբը «Սիթիի» համակարգում հանդես էր գալիս 2019թ. հուլիսից։ Նա ակումբի հիմնական թիմում 47 խաղում գրանցել է 3 գոլ ու 4 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025