Պաշտոնական. «Ման. Յունայթեդը» գլխավոր մարզչի նոր ժ/պ նշանակեց 📸
Պաշտոնական. «Ման. Յունայթեդը» գլխավոր մարզչի նոր ժ/պ նշանակեց 📸
13/01/2026 - 23:34

Մայքլ Կարիկը նշանակվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի նոր ժամանակավոր պաշտոնակատար, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։

44-ամյա մասնագետը 2021թ. նոյեմբերից դեկտեմբեր երեք խաղում ևս եղել է մանկունիական գրանդի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը։

Անգլիացի մասնագետի նախորդ աշխատավայրը «Միդլսրբրոյում» էր, որը մարզել է 2022-25 թվականներին։

Կարիկը ֆուտբոլային կարիերայի ընթացքում 2006-18թթ. հանդես է եկել «կարմիր սատանաների» կազմում, 464 խաղում խփել է 24 գոլ, կատարել 35 ասիստ, դարձել Անգլիայի 5-ակի չեմպիոն, երկրի եռակի գավաթակիր։ Նա ակումբի հետ հաղթել է նաև Չեմպիոնների լիգան։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավոր մարզչի պաշտոնից վերջերս ազատել է Ռուբեն Ամորիմին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025